Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին, ժամը 22։54-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին: 

Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ)՝ մասամբ (7 քմ), լոգարանի առաստաղը (3 քմ), կից խոհանոցի տանիքը՝ մասամբ (1 քմ) և գույքը, տանը կից վարսահարդարման սրահի տանիքը (7 քմ) և գույքը՝ մասամբ, ամառային խոհանոցի տանիքը (5 քմ), գույքը և 7 արևային վահանակ՝ մասամբ:

71