
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին:
Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն ու ՀՀ դեսպանը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսը նաև շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ մաղթելով, որ այն տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման սկիզբ հանդիսանա: