Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, քանի որ դա վնասում է երկրի հեղինակությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Daily Caller-ին տված հարցազրույցում` Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Նրանք ստիպված են լինելու դադարեցնել այս պատերազմը։ Այն վնասում է Իսրայելին։ Դրանում կասկած չկա։ Նրանք կարող են հաղթել պատերազմում, բայց չեն հաղթում հասարակայնության հետ կապերի աշխարհում։ Իսրայելն ուներ ամենահզոր լոբբին Կոնգրեսում, քան ես երբևէ տեսել եմ որևէ ընկերություն, կորպորացիա կամ պետություն։ Ամենահզորը Իսրայելն էր։ Այսօր Իսրայելը չունի այդ հզոր լոբբին»,- ասել է Թրամփը։

Daily Caller-ի մարտ ամսին անցկացված հարցման համաձայն՝ երիտասարդ հանրապետականների 50%-ը բացասական կարծիք ունի Իսրայելի մասին։ Նախագահը խոստովանել է, որ գիտեր այդ մասին։

287