Կորոնավիրուսի պանդեմիան կհաջողվի կանգնեցնել միայն երկուսուկես տարի անց, կարծում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք՝ հարուստ աշխարհը, հիմնականում կհաղթահարենք այդ համավարակը 2021 թվականի վերջին, իսկ աշխարհն ընդհանուր առմամբ կհաղթահարի 2022 թվականի վերջին»,- ասել է Գեյթսը Wired-ին տված հարցազրույցում:

Ընդ որում, միլիարդատիրոջ խոսքով՝ պանդեմիան զգալիորեն դանդաղեցրել է մալարիայի, պոլիոմիելիտի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար դեղամիջոցների որոնման առաջընթացը։

«Տարիներ կանցնեն, մինչև մենք վերադառնանք այն վիճակին, որում գտնվում էինք 2020 թվականի սկզբին։ Սա Առաջին համաշխարհային պատերազմը չէ և Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ չէ, բայց բացասական ցնցումների մասշտաբներն ամբողջ համակարգի համար համադրելի են»,- նշել է Բիլ Գեյթսը։

336