Երևանի գիշերները դասական երաժշտական համերգաշար. մուտքն ազատ է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ նախաձեռնությամբ մեր քաղաքի այգիները կլցվեն դասական երաժշտության հնչյուններով.
սեպտեմբերի 12-ին՝ ժամը19:00 – Սիրահարների այգի,
սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:00 – Մերգելյան այգի,
սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00 – Դիանա Աբգարի անվան զբոսայգի:
Համերգաշարը կներկայացնի «Կանտատա» անսամբլը․
Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի,
Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր ,
Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ,
Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր:
Մուտքն ազատ է։
12 Սեպտեմբեր, 2025 12:28
83