
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 8-ից 11-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա և Մոնտանա քաղաքներում ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի Հանրապետության համատեղ կազմակերպած դաշտային վարժանքին։
Վարժանքի նպատակներն էին` արտակարգ իրավիճակները և անվտանգային մարտահրավերները կառավարելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետություների կարողությունների ուժեղացումը, մասնակից պետությունների ու կազմակերպությունների լավագույն փորձի փոխանակումն ու համագործակցության խթանումը։
Վարժանքին մասնակցում էր մոտ 1200 մասնակից։
Կամո Ցուցուլյանը մասնակցել է տեղեկատվական սպառնալիքներին և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող պանելային քննարկումների։ ՆԳՆ ներկայացուցիչները հետևել են նաև նորարարական տեխնոլոգիաների ու համակարգերի գործնական ցուցադրություններին, որի ընթացքում ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների կառավարման գործում կիրառվել է արհեստական բանականությունը։