Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ճանապարհի արագ իրականացումն ապահովելու համար, վստահեցրել է Իլհամ Ալիևը։

«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր։ Սա հիմք դրեց «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) ստեղծմանը»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ խոշոր հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը համաշխարհային մատակարարման շղթաներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ TRIPP-ը նաև զգալի ներուժ ունի ապագայում էներգիայի փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես վերականգնվող էներգիայի և օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար, որոնք տարածաշրջանը կվերածեն առևտրի և թվային հաղորդակցությունների միջազգային կենտրոնի։

 

750