Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Իրականացվել է դեպքի վայրի զննություն, կատարվում են առաջնային անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ»,- ասացին ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում տեղի ունեցած կրակոցների դեպքի հանգամանքները պարզվում են:

880