Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․

«ՀՀ Վարչապետն այսօր հրապարակում էր արել, անդրադառնալով այն ոլորտներին, որոնք ամենազգայունն են ապատեղակատվական տեխնոլոգիաների առումով. 4 ոլորտների շարքում իհարկե մեր ոլորտն է` առողջապահությունը:

Թարմ օրինակ այսօրվա «տեղեկատվական

դաշտից». վերլուծենք ստորև «լայք ու պանիկա» գեներացնող հրապարակումը:

1. Տրվում է բուժհաստատություն տեղափոխված անձի առողջական վիճակի գնահատական` առանց պաշտոնական աղբյուրը նշելու և ճշգրտելու` աննուղղակի նաև բժշկական գաղտնիք տարածելով:

2. Առանց որևէ հանգամանք պարզելու կամ տեղեկատվություն հայցելու իրավասու անձանցից` հղում է արվում 1 շաբաթ առաջ ստացած պատվաստմանը. նկարագրվածից այնպիսի տպավորություն է, որ ծնողները «տնային ոչ մասնագիտական բուժում են» արել և, երբ տեսել են էլ ի վիճակի չեն «բուժել», տարել են հիվանդանոց:

Հրապարակումն իր մեջ ներառում է ապատեղեկատվություն, մանիպուլիացիա, հուզականություն և միայն մի նպատակ է հետապնդում` խարխլել մարդկանց մոտ հավատը պատվաստումների և ընդհանրապես պետության կողմից իրականացվող առողջապահական գործառույթների հանդեպ:

Այնինչ, այս պահին մասնագիտական թիմը համակողմանի դիտարկելով դեպքը, եզրահանգել է, որ անձի ախտորոշումը, այս պահին բուժման ընթացքը, պատվաստում ստանալու ժամանակագրությունը, նախկինում իրականացված պատվաստումների պատմությունը, Հետպատվաստումային առողաջական դեպք չէ:

Եվ ի՞նչ օգուտ մեր հերքումներից. «տաք- տաք» հրապարակումն իր հուզախեղդ ապատեղեկատվական տեռորն արել է....

Միակ փրկությունը մեր իրազեկվածությունն ու ճանաչողությունն է»:

 

1172