Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի կրկնակի չեմպիոն։

 

Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն էր:

 

Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է:

 

Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:

 

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում` պոկել էր 100 կգ և հրել 130 կգ: Երկամարտում նա հավաքել է 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է:

 

88 կգ քաշային ծանրորդների պայքարում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ և այս վարժությունում մեր ծանրորդը 7-րդն էր:

 

71 կգ քաշային Գոռ Սակահյանը դարձել էր պոկում վարժության փոխչեմպիոն: Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 150 կգ ու 154 կգ: 

1113