Բելգիայի թագուհին ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Նրանք հետևել են նաև Թումոյի երաժշտական նախագիծ «Զրանգի» բենդի կատարումներին։
Որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան՝ Բելգիայի թագուհու աշխատանքային այցը ՀՀ կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը:
14 Հոկտեմբեր, 2025 22:21
944
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
06 Մայիս, 2026 14:38
Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողությունները
20 Ապրիլ, 2026 23:51
ԿԸՀ-ն հյուրընկալել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
30 Մարտ, 2026 20:00
Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. այդ նպատակով Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց (տեսանյութ)
30 Հոկտեմբեր, 2025 11:31
Ունենք կրթական պրոդուկտ, որ արտահանվում է և մրցունակ է աշխարհում․ Անդրեասյանը՝ նոր Թումո տուփ բացելու մասին (տեսանյութ)
20 Հունիս, 2025 11:13
Գերմանիայի նախագահն այցելել է «Թումո» կենտրոն
01 Ապրիլ, 2025 12:17