Ռուսաստանցի շախմատիստը հաղթել է Արոնյանին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցել է կայծակնային շախմատի Levitov Chess Christmas Cup 2020 առցանց մրցաշարին:
Վիճակահանությամբ կիսաեզրափակիչում մեր գրոսմայստերին մրցակից է բաժին հասել Ալեքսանդր Գրիշչուկը: Կողմերը պետք է անցկացնեին 8 պարտիայից բաղկացած մրցախաղ, սակայն յոթ պարտիայից հետո ռուսաստանցի շախմատիստը ստացել է շոշափելի առավելություն և ժամանակից շուտ հաղթել 4,5:2,5 հաշվով: Զուգահեռ ընթացող մյուս մրցախաղում իրանցի Ալիռեզա Ֆիրուջան թայ-բրեյքում հաղթել է ռուսաստանցի Բորիս Սավչենկոյին՝ 5:4:
Եզրափակիչ մրցամարտը բաղկացած է եղել 10 պարտիայից: 17-ամյա իրանցի շախմատիստը 6:4 հաշվով պարտության է մատնել փորձառու Ալեքսանդր Գրիշչուկին և հռչակվել մրցաշարի հաղթող:
26 Դեկտեմբեր, 2020 14:58
393
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան
24 Օգոստոս, 2026 21:58
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան
17 Օգոստոս, 2026 10:22
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան
16 Օգոստոս, 2026 21:56
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
23 Հուլիս, 2026 20:39
Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը․ Ամերիկայի գավաթ
13 Մարտ, 2026 19:37
Արոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ
10 Մարտ, 2026 12:05