Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի չվացուցակների էկրաններով. Ավինյան (տեսանյութ)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: «Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է», - հայտնել է նա։
Խոսելով կանգառասրահների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնվել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթ։ «Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում՝ չվացուցակներով», - ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ ներկայում 6 կանգառասրահում տեղադրված են չվացուցակով էկրաններ։ «Մինչև տարեվերջ կունենանք 40-ը», - նշել է նա։
20 Հոկտեմբեր, 2025 10:55
651
«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են 20 վարչական իրավախախտման դեպքեր․ Երևանի քաղաքապետարան
24 Օգոստոս, 2026 20:19
Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 Օգոստոս, 2026 17:15
Չնախատեսված վայրերում առևտուր անելու համար արձանագրություններ են կազմվել
30 Հուլիս, 2026 09:38