Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրա դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Այս առումով նա մասնակցել է փորձին: Առաջին պատվաստումից հետո նրա ջերմությունը եղել է 38, հաջորդ օրը մի փոքր բարձր 37-ից և վերջ»,- կառավրության նիստի ժամանակ նշել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ շատ մարդկանց մոտ պատվաստումից հետո որևէ գանգատ չի առաջանում, այդ թվում՝ ջերմության բարձրացում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
11 Օգոստոս, 2020 18:57
905
Վահան Կոստանյանը կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
17 Սեպտեմբեր, 2025 23:43
Չվախենալ «կրակել դեպի աստղերը» և երբեք չդադարել երազել. «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Արշավիր Մինասարյանը հանդես եկավ մոտիվացիոն բանախոսությամբ
17 Սեպտեմբեր, 2025 23:42
Սերժի ու Քոչարյանի հերթական շուստրիությունը․ Կոնջորյան
17 Սեպտեմբեր, 2025 23:22