Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից մեկուկես տարի անց դատարանը 72-ամյա գրող Յուրայ Ցինտուլային դատապարտել է 21 տարվա ազատազրկման երեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին։

Նա մեղավոր է ճանաչվել 2024 թվականի մայիսին Ֆիցոյի վրա կրակելու և ծանր վիրավորելու համար։

Դատավոր Իգոր Կրալիկը հայտարարել է, որ մեղադրյալը «գործել է կառավարության բնականոն գործունեությունը խոչընդոտելու մտադրությամբ»։ Արդյունքում, դատարանը Ֆիցոյի դեմ հարձակումը որակել է որպես ահաբեկչական գործողություն։

Չնայած նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, դատարանը նվազեցրել է պատիժը՝ հաշվի առնելով տարիքը։

639