Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։



Երկարատև դադարից հետո հոկտեմբերի 18-ին կրկին կայացավ լեռնային վազքի Հայաստանի բաց առաջնությունը։ Այս անգամ այն անցկացվեց Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում՝ Teghenis Sky Race 2025 անվամբ։ Մրցաշարի գլխավոր հովանավորը Հայէկոնոմբանկն էր։

Առաջնության գլխավոր նպատակն է մարզաձևի զարգացումը և առողջ ապրելակերպի մշակույթի ամրապնդումը Հայաստանում: Լեռնավազքի առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողական վազորդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Իրանից ու Ռուսաստանից։ Նրանց թվում էին նաև Հայէկոնոմբանկի աշխատակիցները։

Մասնակիցները հաղթահարեցին Թեղենիսի գագաթ տանող ճանապարհը՝ ամրապնդելով մրցակցելու ոգին և հաստատակամ պայքարելու սկզբունքը։

Առաջնությունն ավարտվեց հաղթողների պարգևատրման արարողությամբ․ մրցաշարի 6 հաղթողները՝ 3 կին և 3 տղամարդ, արժանացան դրամական պարգևների Հայէկոնոմբանկի կողմից։ 
Մանրամասները՝ տեսանյութում։

893