Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արևմտյան երկրները պետք է ճանաչեն Ռուսաստանի նոր սահմանները։ Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է ֆիննական ազգային-պահպանողական «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։

«Սահմանները կարող են վերանայվել, եթե դրանք խաղաղություն են բերում։ Կոսովոն դրա լավ օրինակն է։ Մեր երեսպաշտությունը կայանում է նրանում, որ մենք կարող ենք ընդունել Կոսովոյի նոր սահմանները, բայց եթե Ռուսաստանը նույնն է անում ռուսախոսներին պաշտպանելու համար, մենք չենք կարող ընդունել դա», - գրել է Մեման X սոցիալական ցանցում։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Արևմուտքը պետք է ընդունի ռուսական շրջանների նոր սահմանները, ինչպես դա արեց Կոսովոյի դեպքում։ Նրա կարծիքով, այս մոտեցման մերժումը սպառնում է Սերբիայում և Կոսովոյում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը։ 

542