Գլխավոր դատախազության հերթական հայցերը բավարարվել են. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 11,3 մլն դրամ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի և հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են:
Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 11 միլիոն 308 հազար դրամ:
Այս մասին հայտնում են դատախազությունից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ երկու ֆիզիկական անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
23 Հոկտեմբեր, 2025 12:28
609