Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները, քանի որ կանադացի պաշտոնյաները վճարել են ԱՄՆ-ում մաքսատուրքերը քննադատող գովազդի համար։
«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտնեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է ֆեյք գովազդ, որտեղ իբր Ռոնալդ Ռեյգանը բացասական կարծիք է հայտնում մաքսատուրքերի մասին։ Գովազդը արժեցել է 75 միլիոն դոլար։ Նրանք դա արել են բացառապես ԱՄՆ գերագույն դատարանի և այլ դատարանների վրա ազդելու համար»,- գրել է ամերիկացի առաջնորդը TruthSocial սոցիալական հարթակում։
«Մաքսատուրքերը կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության և ԱՄՆ տնտեսության համար։ Այս չարամիտ գործունեության պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները այժմ դադարեցված են»,- հավելել է նա։