Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերների նկատմամբ, այդ թվում՝ Եվրոպական միության երկրներից ներմուծվող ապրանքների վրա. հինգշաբթի՝ հուլիսի 23-ին, հայտնել է ԱՄՆ առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակը։

Այս քայլի պատճառ է նշվել այն, որ տվյալ երկրները «չեն կարողացել սահմանել և արդյունավետ կերպով ապահովել հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծման արգելքի պահպանումը»։

Միջոցներն ընդունվել են ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի անցկացրած հետաքննությունների արդյունքներով։ 

ԱՄՆ-ի տվյալներով՝ նոր մաքսատուրքերը վերաբերում են ներմուծման ընդհանուր ծավալի 99,4%-ին։ Բացառություն են կազմում, մասնավորապես, պողպատն ու ալյումինը, որոնց նկատմամբ արդեն գործում են այլ սակագներ։ Նավթն ու բնական գազը նույնպես դուրս են բերվել այս սահմանափակումների շրջանակից։

134