Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մաքսատուրքեր է սահմանվում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար: Այս մասին մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Հաղորդվում է, որ արժեքի 100% մաքսատուրքը կկիրառվի ազգային անվտանգության համար կարևոր «որոշակի չափի կամ որոշակի հնարավորություններով ԱԹՍ-ների, ինչպես նաև դրանց համար նախատեսված կայանների ու որոշակի կարևոր բաղադրիչների» հանդեպ: Այնուհետև հստակեցվում է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է 25 կգ-ից ավելի առավելագույն թռիչքային քաշով և ջերմատեսիլով հագեցած անօդաչու թռչող սարքերին: 25 տոկոս մաքսատուրք կկիրառվի 25 կամ պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող անօդաչու թռչող սարքերի համար:

Ըստ Թրամփի հրամանագրի՝ 15% մաքսատուրք կսահմանվի Եվրամիությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից, Թայվանից և Լիխտենշտեյնից անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար: Մեծ Բրիտանիայից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 10%:

Տուրքերը ուժի մեջ կմտնեն հռչակագրի ստորագրումից 21 օր անց։ ԱՄՆ ազգային անվտանգության համար առանձնապես կարևոր չհամարվող անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների համար տուրքերը կկիրառվեն հռչակագրի ստորագրումից 180 օր հետո։

126