Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշան, հինգշաբթի օրը՝ Իսրայել կատարած եռօրյա դիվանագիտական ​​​​այցի ընթացքում, մասնակցել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մատուցված մասնավոր պատարագին։ Ըստ Սպիտակ տան՝ Վենսը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ և խոստովանություն է կատարել պատարագից առաջ։

«Ի՜նչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ քահանաներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի մասին։

Թող Խաղաղության Իշխանը ողորմա և օրհնի մեր ջանքերը խաղաղության համար»,- գրել է նա X-ում։ 

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին։ 

701