Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ դաշնային կառավարությունը Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի նկատմամբ հետաքննություն չի իրականացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մեզ տեղեկացրել են, որ նրա նկատմամբ հետաքննություն չի իրականացվում։ Եվ, անկեղծ ասած, չպետք է մոռանալ, որ այս երկրում մենք մարդկանց նկատմամբ հետաքննություններ չենք իրականացնում՝ հիմնվելով հասարակական կարծիքի կամ The New York Times թերթի հրապարակումների վրա, որոնք հղում են անում անանուն աղբյուրների»,- ասել է Վենսը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Չեմ կարծում, որ մարդիկ պետք է զրկվեն իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ The New York Times-ի անանուն աղբյուրները նրանց ինչ-որ բանում մեղադրում են»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։
«Չեմ կարծում, որ նա ներման կարիք ունի։ Ես նրա կողմից իրավախախտումների որևէ ապացույց չեմ տեսնում, իսկ եթե նման ապացույցներ կան, ապա նրան պատասխանատվության ենթարկելու հարցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»,- ընդգծել է Վենսը։
«Իհարկե, եթե նրա նկատմամբ հետաքննություն իրականացվեր, մենք այդ մասին կհայտնեինք»,- հավելել է նա՝ հստակեցնելով, որ Հուանգին Nvidia-ի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում վերադարձնելու որոշումն ընդունել է ընկերության տնօրենների խորհուրդը։