Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախ, ՀՀ-ում աշխատավարձ ստացող մարդկանց թիվն արդեն 800 հազարն անցել է, բայց այստեղ խոսքը այն 100 հազարի մասին է, ովքեր բացի իրենց աշխատավարձից այլ եկամուտներ ունեն։ Բայց սա քաղաքակրթության աստիճան է՝ թե դու որքանով ես թվայնացված։

Այս մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա նշեց, որ այսօր ՀՀ ցանկացած քաղաքացի ունենալու է, ծրագրային լեզվով ասած, «իր սենյակը», ըստ որի՝ կերևա այդ քաղաքացին ինչ շրջանառություն ունի, ինչ գործողություն է  անում, այդ «սենյակում» դրանք պետք է պահված լինեն, որպեսզի պետական մարմինները կամ ցանկացած այլ մարմին, որը այդ իրավունքը կունենա, կարողանա ներգործել և ստանալ այն տվյալները, որոնք իրեն անհրաժեշտ են։

«Երբ որ ասում եք ֆիսկալ․ այս վիճակագրության վերլուծությունը հազար անգամ ավելի օգուտ է տալու մեր պետությանը, քան ֆիսկալությունը, որովհետև ես ասացի՝ 700 հազար մարդ իր չոր աշխատավարձով է ապրում։ Այդտեղ մենք խնդիր չունենք, ուղղակի այդ շարժը պետք է լինի։

Բավականին շատ հավելվածներ կան, որոնցից մարդիկ օգտվում են, և դրանք նույնպես ապագայում միանալու են արհեստական բանականությանը։ Նորից այդ մարդու գործողությունները գնալու են իր «սենյակ»՝ թե ինչ կարգի ծախսեր է արել, այնպես որ ամեն ինչ թափանցիկ է լինելու»,- նշեց պատգամավորը։

Սուքիասյանը նաև ասաց, որ վերջերս մի վերլուծություն են արել, որի մասին կուզեր տեղեկացնել․ այն կապված է եղել վերջերս Հայաստանում 2 արտասահմանյան երգիչների համերգերի հետ։ 

«ՀՀ-ում երկու միջոցառում է եղել․ ՌԴ-ից և ԱՄՆ-ից երգիչներ են եկել, բայց մինչև անգամ չունենք տվյալներ, թե այդ օրերին հյուրանոցները ինչ կարգի զբաղվածություն են ունեցել, ռեստորանները ինչ կարգի ծախսեր են արել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ երկրին ճանաչում են նրանով, թե որքանով է թվայնացված։ «Քո երկրին ճանաչում են, թե ինչ աստիճանի թվայնացված ես և ինչ աստիճանի կարող ես նույնականացնել այս կամ այն քաղաքացուն՝ թե՛ քո երկիր եկող օտարերկրյա քաղաքացուն, թե՛ քո երկրի քաղաքացուն։ Ժամ առ ժամ ամեն ինչ փոխվում է․ շատ ժամանակ մարդը ոչինչ չի անելու, իր ստորագրությունը դնելու է, մնացած իր գործողությունները արդեն պարզ երևալու են, և դա էլ նպաստելու է, որ ամեն ինչ ավելի արագ տեմպերով զարգանա ՀՀ-ում»։

909