
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին խթանման փաթեթի ընդունման մասին նորությունների ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,83 տոկոսով կամ 15,6 դոլարով՝ մինչեւ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1898,8 դոլար: Արծաթի մարտյան ֆյուչերսների գինը թանկացել է 3,47 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 26,808 դոլար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2021 թվականի բյուջեն, որը ներառում է կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված 900 մլրդ դոլարի չափով տնտեսական աջակցության փաթեթ:
Բացի այդ, ներդրողները ակնկալում են ԱՄՆ Կոնգրեսում քվեարկություն: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի քվեարկություն կանցացնի կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված մինչեւ 2 հազար դոլարի չափով փոխհատուցման մեծացման հարցով: