
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսուհետ կգործի «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ»:
ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում քվեարկության դրվեց և միանձնյա ընդունվեց «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ»-ի հարցը: ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը փաստեց, որ հիմնադրամը նախատիպ է մի շարք կազմակերպությունների, որոնք կան եվրոպական շատ երկրներում: Նմանատիպ հիմնադրամները հավաքագրում են գումարներ և իրենց իսկ որոշմամբ ծախսում են գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության վրա:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ` Արազ Օզբիլիսը. կանանց հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆուտզալը ներկայացնող անդամ, կլինեն նաև պրոֆեսինալ տարբեր ֆուտբոլիստներ, իսկ նախագահը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ և մարզիչ Արամայիս Տոնոյանը: