Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բերել է Պետդեպարտամենտի սոցիալական ցանցերում նախկինում հրապարակված գրառման տպագրված տարբերակը։
Գրառման մեջ պնդվում էր, որ ինքը ութ ամսվա ընթացքում ութ պատերազմ է դադարեցրել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այս մասին Թրամփը հայտարարել էր նաև Ճապոնիայի Յոկոսուկայի ամերիկյան ռազմածովային բազա կատարած այցի ընթացքում։ «Մեզ հայտնի ոչ մի նախագահ պատերազմ չի ավարտել. նրանցից շատերը պատերազմներ են սկսում։ Ութ ամսվա ընթացքում ես ավարտել եմ ութ պատերազմ... Դրանց թվում են Կոսովոն և Սերբիան, Կոնգոն և Ռուանդան, Պակիստանը և Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, Հայաստանը և Ադրբեջանը, և հենց այս ամիս մենք վերջ դրեցինք պատերազմին Գազայում՝ Մերձավոր Արևելքում»,- նշել է Թրամփն իր ելույթում։