Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրում է.

Հետաքրքիր լուրեր նոյեմբերի 9-10֊ի տարելիցի հանդեպ դիվանագիտական ներկայացուցչությունների վերաբերմունքի վերաբերյալ.

Ըստ Թվիթերում ադրբեջանական օգտատերերի գրառման, եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ տարբեր պատրվակներով կամ առանց պատրվակների չեն հաճախել Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» տոնակատարություն շքերթին։ Այդ երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Հունաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Լիտվան, Ավստրիան, Նիդերլանդները, Էստոնիան, Իսպանիան, Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ֊ն։ ՄԱԿ֊ի և Համաշխարհային առողջության կազմակերպության ներկայացուցիչները նույնպես ներկա չեն գտնվել։

Միաժամանակ, ըստ տեղեկությունների, Երևանի Հաղթանակ այգում այդ օրը ծաղկեպսակներ են տեղադրել Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Կիպրոսի, Շվեդիայի, Ռումինիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Վրաստանի, Բրազիլիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի դեսպանություններից և ԵՄ ներկայացուցչությունից։

Սա վկայում է այն մասին, որ չնայած Բաքվի կոգնիտիվ, իրավական ու տեղեկատվական պատերազմի, գոյություն ունի որոշակի ընկալում պատերազմի մասին։

439