
Այսօր Սոսի Խանիկյանի հիշատակի օրն է։ Ուղիղ 3 տարի առաջ այս օրը Սոսին չարաբաստիկ վրաերթի զոհ դարձավ։ Տաղանդաշատ հայուհու գործերն ապրեցնելու համար ստեղծվեց «Սոսի Խանիկյան» հիմնադրամը։ Այն օգնում է երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաեւ հրատարակում Սոսիի կիսատ թողած գործերը։ Այս անգամ հիմնադրամը ներկայացնում է «ՓՈՔՐԻԿ ՍԿՅՈՒՌԸ»:
«Այսօր ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆԻ հիշատակի օրն է՝ մեր ընկերոջ երկնային կյանքի 3-րդ տարին։ Սոսին իրենից հետո մեզ թողեց բազում ստեղծագործություններ, որոնցից մեկը հեքիաթն է՝ «ՓՈՔՐԻԿ ՍԿՅՈՒՌԸ»: Մենք շատ ենք ուզում հրատարակել այն՝ աշխարհն ավելի բարի, լուսավոր ու գունեղ դարձնելու և հեղինակին իր գործերով հիշելու համար։ Խնդրում ենք օգնել մեզ այդ հարցում։
Հիմնադրամի հաշվեհամարներն են՝
2470074772240000 ՀՀ դր․
2470074772240020 EUR
2470074772240010 USD
BANK: Ardshinbank CJSC
SWIFT/BIC CODE: ASHBAM22
Հարգանքով՝ Սոսի Խանիկյան հիմնադրամ»,- գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Սոսի Խանիկյանը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն էր:
«Վարդապետը» ֆիլմի ցուցադրությունից առաջ Araratnews.am-ը հյուընկալել էր Սոսիին, որտեղ նա պատմում էր, թե ինչքան է ֆիլմի ստեղծման ընթացքում պրպտել, որպեսզի Կոմիտասին կարողանա ներկայացնել յուրովի` բացահայտելով Վարդապետի` հանրության համար անհայտ կողմերը: Ցավոք, տեսանյութը չի պահպանվել կայքի յութուբյան ալիքի հաքերային հարձակման հետեւանքով։
Սոսին նաեւ բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Հատկապես շատ սիրվեցին Սեւակ Խանաղյանի «Արցախ» եւ Մարգարիտա Պոզոյանի եւ Արծվիկի՝ «Сестра по духу» երգերը։