Ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի տեսահոլովակով և կից գրել.

«Չեմ կարողանում հավատալ, որ իմ սիրելի ընկեր Սոսի Խանիկայնը, ով այս հրաշալի երգի խոսքերի հեղինակն է, ողբերգական ավտովթարի հետևանքով հեռացել է այս աշխարհից: Խորապես վշտացած եմ: Իմ անկեղծ աղոթքներն եմ ուղղում նրա ընտանիքն ու ընկերներին»:

Հիշեցնենք` ավտովթարի հետևանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի, այդ թվում` Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի  հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում` բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար Սոսի Խանիկյանը:

Նշենք, որ Սոսի Խանիկյանի Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը 18։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (մուտքը Պռոշյան փողոցից): Վերջին հրաժեշտը՝ մարտի 4-ին՝ ժամը 12։30-ին։

1793