Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սոսիի հետ ընկերության վերաճած մեր գործընկերությունը սկսել էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից: Այս նախագծի հիմքում յուրօրինակ, աշխատասեր, արժեք ստեղծող քաղաքացիների բացահայտումն ու հանրահռչակումն էր: Նաև Սոսիի մասնակցությամբ միասին մեր թիմով զրոյից ստեղծեցինք այս մրցանակաբաշխությունը:

Նրա հետ շաբաթներ առաջ նախագծում էինք Շառլ Ազնավուրի մասին փաստավավերագրական ֆիլմը, որը շանսոնյեի հարյուրամյակին պետք է Առաջին ալիքի եթերում լիներ: Այս նախագծով էլ մեր գործընկերը պետք է վերադառնար հարազատ հեռուստաալիք: Շուտով հանձնեց սցենարի առաջին սևագիրը, որը կիսատ մնաց: Հենց Սոսիի նախագծած կառուցվածքով էլ կնկարահանենք ֆիլմը…

Բոլորս ցնցվեցինք սարսափելի լուրից: Լույս իջնի հոգուդ, սիրելի ընկեր»:

Հիշեցնենք` երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի, այդ թվում` Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի  հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում` բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար Սոսի Խանիկյանը:

 

2956