Հմայիչ, գեղեցիկ ու շատ տաղանդավոր: Նպատակասլաց, անընդհատ ինքնակատարելագործվող, գեղեցիկը գնահատող, պրպտող, իր գործի նվիրյալ. այսպիսին էր   Սոսի Խանիկյանը: Ինչքան ծրագրեր մնացին անավարտ, քանզի Սոսին բազմաթիվ  նպատակներ ու երազանքներ ուներ: 

Սոսիին ճանաչողները գիտեն, թե ինչքան կյանք կար նրա մեջ, ինչքան եռանդ ու ուժ` ստեղծելու և ստեղծագործելու: Սոսին իսկական նեղ օրվա ընկեր էր` մեծահոգի ու մարդասեր:

Նշենք` Սոսի Խանիկյանը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն է: «Վարդապետը» ֆիլմի ցուցադրությունից առաջ հյուրընկալվել էր Araratnews.am-ին, որտեղ պատմում էր, թե ֆիլմի ստեղծման ընթացքում ինչքան է պրպտել, որպեսզի Կոմիտասին կարողանա ներկայացնել յուրովի` բացահայտելով Վարդապետի` հանրության համար անհայտ կողմերը: 

Araratnews.am-ի խմբագրությունը ցավակցում է Սոսի Խանիկյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում կորստյան վիշտը:

Հիշեցնենք` երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով մահացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի, այդ թվում` Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի  հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում` բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար Սոսի Խանիկյանը:

 

9765