Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում ավարտված բռնցքամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ) հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին և դարձել չեմպիոններ:
Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ) Մ23 ԵԱ-ի եզրափակիչներում պարտվել են ռուս բռնցքամարտիկներին և բավարարվել արծաթե մեդալներով:
Մինչև 23 տարեկանների պայքարում Էլիդա Քոչարյանը (60 կգ) դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էին դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ):
Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային ԵԱ-ում նվաճել էր 4 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։