Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման և սահմանված կարգով ազգային գեոպորտալին ինտեգրման գործընթացի կազմակերպման հարցերը։

 

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են պատասխանել Կադաստրի կոմիտեյի կողմից ներկայացվող հարցաշարերին, որով ըստ էության կուրվագծվի ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման տեխնիկական նկարագիրը։

 

Քննարկման մասնակիցները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

 

 

126