Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին չկան Ուկրաինայում հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզներ», չնայած Մոսկվան հույս ունի վերսկսել եռակողմ բանակցությունները մոտ ապագայում. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չէինք ցանկանա և չենք էլ քննարկի որևէ կոնկրետ կետ հրապարակայնորեն, հատկապես հաշվի առնելով, որ ներկայումս չկան, այսպես ասած, պաշտոնականացված, համաձայնեցված ծրագրեր կամ ճանապարհային քարտեզներ։ Կա ընդհանուր նախաձեռնություն և ընդհանուր քաղաքական կամք, որը վերահաստատվել է՝ եռակողմ բանակցությունները վերսկսելու համար։ Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն խոսքերը, որոնցում նա ենթադրել էր, որ առաջիկա շաբաթներին կարող է ի հայտ գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ։

78