Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իսրայելի իշխանություններին դադարեցնել Հարավային Լիբանանում ռազմական գործողությունները՝ մատնանշելով ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը։
Այս մասին հայտարարվել է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնում Հարավային Լիբանանում, մասնավորապես՝ Նաբաթիե շրջանում Իսրայելի ռազմական գործողության սրման վերաբերյալ։ Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հրամայել էր զորքերին ուժեղացնել պարեկային ծառայությունը Նաբաթիե նահանգի բնակեցված տարածքներում՝ Իսրայելի ավիահարվածներից հետո։