Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ը չունի անհրաժեշտ լծակներ՝ ազդելու աշխարհում ներկայումս ընթացող հակամարտությունների կողմերի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Խնդիրն այն է՝ եկեք անկեղծ լինենք, որ մենք չունենք հակամարտող կողմերի վրա ազդելու այնպիսի լծակներ, որոնք ստիպեն նրանց լրջորեն վերաբերվել մեր նախաձեռնություններին։ Սա գնալով ավելի է բարդանում, քանի որ հակամարտությունները դառնում են ավելի բարդ, իսկ դրանցում ներգրավված դերակատարների թիվը ավելանում է»,- ասել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։
Այս համատեքստում Գուտերեշը նաև նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտությունների կարգավորման հարցում «չի ցուցաբերում անհրաժեշտ աջակցություն»։
Գլխավոր քարտուղարը քննարկել է համաշխարհային իրավիճակը՝ Սուդանում ընթացող հակամարտության ֆոնին։ Նա նշել է, որ այս հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պառակտված» է եղել։