Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ որպես համաշխարհային կազմակերպության ղեկավար, Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումներում իր վերջին ելույթն ամփոփելիս հայտարարել է, որ պաշտոնը թողնելուց հետո ևս շարունակելու է պաշտպանել խաղաղության գաղափարը։
«Ես կպահպանեմ վճռականության և նպատակասլացության այս ոգին իմ պաշտոնավարման մնացած 100 օրերի ընթացքում։ Սակայն ՄԱԿ-ի արժեքներին և սկզբունքներին հավատարմությունը ո՛չ սկսվում է պաշտոնական մանդատով, ո՛չ էլ ավարտվում դրանով։ Դրանք վեր են ցանկացած պաշտոնից և մնայուն են՝ անկախ կոչումից»,- ասել է Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։
Գուտերեշի խոսքով՝ հունվարի 1-ից հետո, երբ նա վայր կդնի գլխավոր քարտուղարի լիազորությունները, կշարունակի պաշտպանել այն համոզմունքը, որ խաղաղությունը հնարավոր է՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի կամ ինչով կզբաղվի։