Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում կայանալիք բանակցությունների կենտրոնական թեման կլինի Հայաստանի եվրոպական կամ եվրասիական կողմնորոշումների միջև ընտրությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ երկու առաջնորդները հնարավորություն կունենան կրկին քննարկել գլխավոր հարցը բոլոր տեսանկյուններից։
«Ի վերջո, սա զարգացման ուղղության ընտրության, Հայաստանի կողմնորոշման և համապատասխան հանրաքվեի անցկացման հարցն է»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Պեսկովը «РИА Новости»-ին ասել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն։