Բեյրութ կուղարկվի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով լի երրորդ օդանավը կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` նշելով, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:
Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:
11 Օգոստոս, 2020 21:21
386
Երազում եմ մեքենա նստել և Բեյրութ գնալ, բարեկամանալ Լիբանանի լավ մարդկանց հետ․ Իսրայելի նախագահ
22 Ապրիլ, 2026 17:03
Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով սպանվել է չորս իսլամիստ
11 Մարտ, 2026 12:58
Բեյրութահայությունը ցնցված է. դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
16 Հունվար, 2025 10:07