Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաքաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պնդումներին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ նախկին 3 նախագահները ցանկացել են մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել:

«Որքանով հիշում եմ, 44֊օրյա պատերազմի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը չգնաց Մոսկվա, քանի որ իր COVID թեստը դրական էր։ 

Հիմա պարզվում է՝ Փաշինյանը չի թողել։

Երևի առողջության մասին է մտածել Քոչարյանի և ոչ միայն` հաշվի առնելով 3 մետրանոց սեղանները Մոսկվայում»,- գրել է Դալլաքյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս պնդումներին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետը՝ հայտնելով, որ ինքը ոչ միայն չի խոչընդոտել, այլև անգամ օդանավն է տրամադրել 3 նախկին նախագահներին:

1256