2025 թ․ նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառումը, որին մասնակցելու են Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Այս նշանակալի իրադարձությունը կազմակերպվել է հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ Աղոթքի Նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկունից, որն ունի հավատքի, գործընկերության,
նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա գլխավոր ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի, որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության, ժառանգությանը և հասարակական կյանքում անձնական հավատքի կարևորությանը:
Հատուկ հրավիրված բանախոսների թվում են Ջիմ Գարլոուն՝ հոգևոր առաջնորդ և բազմաթիվ գրքերի հեղինակ, ինչպես նաև Մարիամ Իբրահիմը՝ կրոնական հալածանքներ կրած անձ և մարդու իրավունքների պաշտպան։ Աղոթքի Նախաճաշը կազմակերպվում է բացառապես հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից և այն պետական միջոցառում չէ․ դա հավատքի, միասնության և ընդհանուր բարոյական տեսլականի համատեղ արտահայտություն է։
Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությունը Հայաստանի այլ քրիստոնեական համայնքների հետ միասին արտացոլում է խաղաղության և համագործակցության այն ոգին, որն այս միջոցառման հիմքն է։ «Սա նշանակալից պահ է Հայաստանի Հանրապետության և բոլոր նրանց համար, ովքեր կանգնած են դրա կողքին՝ հավատքով ու աղոթքով միասին դեպի ապագան նայելու։ — Նշել է միջոցառման կազմակերպիչ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը։
Աղոթքի Նախաճաշը հոգևոր իրադարձություն է, որի արմատները հասնում են Հայաստանի դարավոր քրիստոնեական ժառանգությանը և բարոյական արժեքների վրա հիմնված առաջնորդության մոդելին»։ Աղոթքի Նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։