Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Լսեցի Էդմոն Մարուքյանի վերլուծությունը, թե ինչու՞ է ՔՊ-ն հաղթել

Պնդումները հերթով.

Պնդում․ Մեխակյանի բուկլետի վրա գրված չէր ՔՊ, և որպես ապացույց պարոն Մարուքյանը ներկայացնում է ինստագրամի համար պատրաստված մի նկար, որտեղ միայն ՔՊ-ի ձեռքսեղմման լոգոն է։

Իրականություն․ մեր բոլոր թե պաստառների, թե բուկլետների, թե այլ քարոզչանյութերի վրա «Քաղաքացիական պայմանագիրն» առկա է գրեթե նույն չափերով և թեկնածուի անվան հետ հարաբերակցությամբ 2021 թվականի համապետականից սկսած

Պնդում․ «կարկառուն» ՔՊ-ականները չեն եկել ու ելույթ չեն ունեցել և կոչ չեն արել ընտրել Մեխակյանին։

Իրականություն․ մեր ամփոփիչ հանրավաքին ելույթ են ունեցել ՔՊ վարչության անդամներ Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Խուդաթյանը, Հայկ Կոնջորյանը... Բոլորի ելույթները եղել են մաքսիմալ քաղաքական։

Եթե պարոն Մարուքյանին դուր է գալիս մտածել, որ Արգիշտի Մեխակյանը միայնակ ջախջախել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արթուր Վանեցյանին, Կտրիճ Ներսիսյանին, մերձևով-ականներին և նրանց փողերին, մենք դեմ չենք, բայց պարոն Մարուքյանը և ընդդիմությունը երևի թե պիտի վախենան, որ եթե այդքանը մենակ Մեխակյանն է կարողանում, բա բոլորս իրար հետ ինչե՜ր կանենք»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ Արման Անդրիասյան

1748