Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանը ընդգրկվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների ցանկում:
Այս մասին գրում է «Conde Nast Traveller» պարբերականը` հղում անելով JB Digital Entertainment-ի հարթակի զեկույցին: Վերջինս ուսումնասիրել է անվտանգության մակարդակը, վայրերի խտությունը, մատչելիությունը և այցելուների գնահատականները։
«Գիշերային կյանքի մասին խոսելիս Հայաստանը գուցե առաջին երկիրը չէ, որն անցնում է ձեր մտքով, բայց Երևանը, որը հայտնի է իր աշխույժ մթնոլորտով, տանիքների վրա գտնվող բարերով և զբոսաշրջիկների կողմից սիրված Գինու փողոցով, զբաղեցնում է յոթերորդ տեղը»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ խմիչքները նույնպես մատչելի են՝ յուրաքանչյուրը 3.40 դոլար, իսկ բարերը փակվում են ժամը 4-ին:
Երևանի հետ միասին այս ցուցակում են հայտնվել Բարսելոնան, Փարիզը, Տոկիոն, Պրահան, Թբիլիսին, Սեուլը, Բանգկոկը, Մալին և Բուդապեշտը։