Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մյանմար, Օման և Ալժիր կատարելիք խոշոր ուղևորության, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու մասին, հաղորդում է «Пул Первого» Telegram ալիքը։

Նա նշել է, որ տարեվերջը շատ բարդ է լինելու։

«Ամենայն հավանականությամբ, մեր ամերիկացի գործընկերների հետ բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերին։ Ամեն դեպքում, դա մեր նպատակն է», - հավելել է Լուկաշենկոն։

Հոկտեմբերի 14-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ԱՄՆ նախաձեռնությանը, եթե Միացյալ Նահանգները կարևորի Մինսկի դերը այս հարցում։

427