Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի մարտիկ Հենրի Սեխուդոն արձագանքել է Դոհայում կայացած մրցաշարում Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակին։

Սեխուդոն վստահություն է հայտնել, որ հենց Ծառուկյանն է այն մարտիկը, ով ի զորու է հաղթել Իլիա Թոփուրիային։

«Արման Ծառուկյանն ընդդեմ Իլիա Թոփուրիայի․ սա միակ մենամարտն է, որն իմաստ ունի թեթև քաշային կարգի տիտղոսային մրցավազքում։ Նշանակե՛ք այդ մարտը։ Ծառուկյանի կողմից սա անթերի ելույթ էր։ Նա այն տղամարդն է, որը գահընկեց կանի Թոփուրիային», - գրել է Սեխուդոն սոցցանցերում։ 

 

1177