Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի գլխավոր նպատակն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտելն է։

«Կարծում եմ` հաջորդ մենամարտս կարող է լինել Փեդի Փիմբլեթի դեմ։ Կուզեի նրա հետ մենամարտել։ Այդուհանդերձ, իմ գլխավոր նպատակը Մախաչևի դեմ մենամարտելն է` չեմպիոնական երրորդ գոտին նվաճելու համար։

Հնարավոր է` ևս մեկ մենամարտ անցկացնեմ, իսկ ամռանն ինձ թույլ կտան` փոխեմ քաշային կարգս»,- ասել է վրացի մարտիկը։

UFC Fight Night 265 մրցաշարում նորզելանդացի Դեն Հուկերին հաղթելուց հետո թեթև քաշային կարգի առաջին համարը հայ մարտիկ Արման Ծառուկյանն է։

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել էր, որ այդ մենամարտի հաղթողը Տոպուրիայի հետ կպայքարի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։

Իսլամ Մախաչևն էլ կիսաթեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է։

956