Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ։

Այս մասին ադրբեջանական Report գործակալությանն ասել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Նրա խոսքով, չնայած սա նոր գործընթաց է, առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն ավարտվել է։

«Արդյունքները ցույց տվեցին, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրողների և հաճախորդների համար»,- նշել է նա։

Պավլովն ընդգծել է, որ կողմերն այժմ աշխատում են արտահանման, ներմուծման և տարանցման տեսքով փոխադրվող բեռների տեսակները որոշելու ուղղությամբ։

«Այս գործընթացը բարդ է և պահանջում է որոշակի հաստատման փուլեր։ Սակայն այն արդեն ակտիվ փուլում է», - հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ նախօրեին այդ հարցի շուրջ կողմերի համատեղ նիստ է տեղի ունեցել։ Սպասվում է, որ բոլոր մանրամասները կհստակեցվեն ու կպարզաբանվեն մինչև այս տարվա վերջ։

«Վստահ եմ, որ դրա ավարտին մենք կկարողանանք հստակ սահմանել այս երթուղով տեղափոխվող բեռների կատեգորիաները և ծավալները»,- հայտարարել է Պավլովը։

1689