Հունաստանի կառավարությունը կոշտացնում է կարանտինն ամբողջ երկրում եւ երկարաձգում մինչեւ հունվարի 11-ը բարդ համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ, դպրոցները կվերսկսեն աշխատանքը հունվարի 11-ին, հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

«Մեր ընդհանուր պատասխանատվության շնորհիվ Հունաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է եւ այսօր ակնհայտորեն ավելի լավ է, քան եվրոպական բազմաթիվ այլ երկրներում: Այդուհանդերձ, վարակման նոր դեպքերի թիվը դեռեւս բարձր է, եւ առողջապահության ազգային համակարգի վրա ճնշումը շարունակվում է: Մեր հիվանդանոցներում շարունակվում են բուժվել մեծաթիվ պացիենտներ: Ցավոք, շուրջ 2500 մեր հայրենակիցներ կշարունակեն անցկացնել Սուրբ Ծնունդը կովիդային պալատներում, իսկ ավելի քան 400-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է Պեթսասը:

 

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

02 Հունվար, 2021 18:10
175