Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաք պատմական Նավպլիոնում կայացած՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի մասնաճյուղի, Պելոպոնեսի մարզի և Նավպլիոնի քաղաքապետարանի կողմից՝ «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրի ներքո։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, այս տարի Հայաստանը ընտրվել էր որպես միջոցառման պատվավոր երկիր։

800086753_1452899190089223_1772211011159318108_n.jpg (297 KB)818819561_2091659638111315_8704724064761215614_n.jpg (159 KB)

Իր ողջույնի խոսքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերված պատվի և ջերմ վերաբերմունքի համար։ Նա ընդգծել է խաղաղության, երկխոսության, մշակույթների փոխադարձ ճանաչման և համամարդկային արժեքների պահպանման կարևորությունը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը։

Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական բարեկամությանը և բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներն ու փոխադարձ աջակցությունը։

799347257_1599252102215905_7380807964870752227_n.jpg (134 KB)

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում հայկական երգն ու պարը ներկայացվել են որպես հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, պատմական հիշողության և խաղաղության ձգտման արտահայտություն։

819212217_2232319820643323_8090180865939112178_n.jpg (107 KB)

 

Միջոցառմանը հաջորդել են ավանդական պարային կատարումներ՝ «Ավետիս» հայկական պարային համույթի և Ն. Արգոլիդայի պոնտի համայնքի «Պանագիա Սումելա» միության մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակույթի՝ ժողովուրդներին մերձեցնելու և բարեկամությունն ամրապնդելու բացառիկ դերը։

81